Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի անդամ Քրիս Ռաթը, որը հանդիսանում է Ստվերային կառավարության հատուկ պետնախարար, հանդես է եկել կոչով՝ հորդորելով Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցի հարթակում։
Նա նաև հորդորել է սատարել հայ համայնքին, հայտնում է Արմենպրեսը։
«Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները: Ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել մեր հայ համայնքի կողքին»,-ասվում է գրառման մեջ։