25 ապրիլի 2025 - 11:16 AMT
Փելոսի. Հարգում ենք ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը

Նենսի Փելոսին, ով նախկինում զբաղեցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին։ Այն հրապարակվել է Փելոսիի X-ի միկրոբլոգում։

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,–գրել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականին այցելել է Հայաստան և մեծ պատիվ է ունեցել գտնվելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Փելոսին ընդգծել է պատմության այս դաժան էջի շարունակական լուսաբանման անհրաժեշտությունը։

«2019 թվականին Դեմոկրատական ​​պալատը (խմբ.-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ) պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա ճշմարտության՝ պատմական և վաղուց ուշացած ճանաչում էր ու մարդու իրավունքների նկատմամբ տևական հանձնառություն»,- նշել է Փելոսին: