25 ապրիլի 2025 - 12:15 AMT
Հայաստանցի զբոսաշրջիկների այցերը Վրաստան նվազել են

2025 թվականին Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի հազվադեպ այցելել Վրաստան զբոսաշրջային նպատակով։ Այդ են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած վիճակագրական տվյալները։

Ըստ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալների՝ Վրաստան է այցելել 191,800 զբոսաշրջիկ Հայաստանից, ինչը 5․7 տոկոսով պակաս է ախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է Sputnik Արմենիան։

Սակայն, չնայած անկմանն, Հայաստանը շարունակում է մնալ Վրաստան այցելուների թվով առաջատար երկրների շարքում՝ երրորդ տեղում՝ զիջելով միայն Թուրքիային՝ 225․3 հազար այցելությամբ, և Ռուսաստանին՝ 219․3 հազար այցելությամբ։

2024 թվականին Վրաստան էր մեկնել 948,3 հազար զբոսաշրջիկ Հայաստանից, ինչը 1․5 տոկոսով պակաս էր 2023 թվականի համեմատությամբ։