Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու KURTARAN-2025 միջազգային զորավարժություններին, որոնք անցկացվելու են Մարմարիս քաղաքում մինչև ապրիլի 30-ը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է Minval.az-ը։
Զորավարժություններին մասնակցելու են Թուրքիայի ռազմածովային, ցամաքային, ռազմաօդային և ծովային սահմանապահ ուժերը։
Զորավարժությունների ծրագրում նախատեսված է անցկացնել «Բարձրաստիճան դիտորդի օր»։
Ըստ հաստատված պլանի՝ զորավարժությունների ընթացքում տարբեր զորատեսակներ կատարելու են առաջադրանքներ՝ ստորաբաժանումների փոխգործակցությունը խորացնելու նպատակով։
44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես համատեղ զորավարժություններ են անցկացնում։