25 ապրիլի 2025 - 17:32 AMT
ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են

ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 25-ից դադարեցվել են՝ նրա կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա։ Այդ մասին ասվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի կողմից ստորագրված արձանագրության մեջ՝ նա կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները։

«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները»,-ասվում է որոշման մեջ։

Վահե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ իննամյա ժամկետով։