26 ապրիլի 2025 - 15:30 AMT
ՌԴ–ում միգրանտների երեխաներին մանկապարտեզ ընդունելուց պահանջելու են վարակների բացակայության տեղեկանք

Ռուսաստանի կրթության նախարարությունը մշակել է հրամանագրի նախագիծ, ըստ որի՝ միգրանտների երեխաներին մանկապարտեզ ընդունվելուց պահանջվելու է բժշկական եզրակացություն վարակիչ հիվանդությունների բացակայության մասին: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի պորտալում և նպատակ ունի պաշտպանել շրջապատող մարդկանց:

«Ծնողը (ծնողները), երաշխավորող (երաշխավորողները) ներկայացուցիչը (ներկայացուցիչները)՝ հանդիսացող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ներկայացնում է՝ բժշկական եզրակացություն երեխայի մոտ վարակիչ հիվանդությունների բացակայության մասին, որոնք կարող են վտանգել շրջապատողներին և որոնք սահմանված են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից լիազորված դաշնային գործադիր մարմնի կողմից, համաձայն 2011 թվականի նոյեմբերի 21-ի դաշնային օրենքի №323-ФЗ-ի 43-րդ հոդվածի 2-րդ մասի», -նշված է նախագծում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Փաստաթղթի բացատրական գրության մեջ ընդգծվել է, որ այս փոփոխությունները կնպաստեն մանկապարտեզներում համաճարակաբանական անվտանգ պայմանների ապահովմանը:

Բացի այդ, միգրանտ ծնողները պարտավոր են ներկայացնել իրենց երեխայի՝ Ռուսաստանի տարածքում օրինական գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները, երեխայի ՍՆԻԼՍ-ի պատճենը և, առկայության դեպքում, աշխատունակությունը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Փաստաթղթերը պետք է լինեն ռուսերենով կամ կցված լինեն նոտարական վավերացված թարգմանությամբ: Թերի փաթեթ ներկայացնելու դեպքում կրթական հաստատությունը կվերադարձնի դիմումը՝ առանց քննարկման: