26 ապրիլի 2025 - 14:28 AMT
Երևանն ու Նիցցան կհամագործակցեն թափոնների կառավարման ու կանաչապատման ոլորտներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեռ Ֆիորիին և «Սոս Հայաստան Կոտ դ’Ազուր» կազմակերպության անդամներին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Գործակցության նոր ուղղություններում կարևորություն է տրվել թափոնների կառավարման և կանաչապատման ոլորտներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Նիցցայի միջև կնքված «Առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային» համաձայնագրի ներքո իրականացված ծրագրերն ու գծագրվել են հետագա անելիքները։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը վստահություն է հայտնել, որ ընթացիկ և ապագա համատեղ ծրագրերն էլ ավելի կխորացնեն երկու քաղաքների միջև ձևավորված տասնամյակների գործակցությունը։