28 ապրիլի 2025 - 16:47 AMT
ԱԽ քարտուղարը Կատարում խոսել է ՀՀ էներգետիկ անվտանգությունից

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատար աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 28-ին մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին՝ հարց ու պատասխանի ձևաչափով։

Նա խոսել է Հայաստանի էներգետիկ ապահովման և դրա բազմազանեցման կարևորության մասին։

Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա ընդգծել է նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությունը՝ այն ներկայացնելով որպես կենսական տնտեսական նախաձեռնություն՝ միտված Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելուն։