28 ապրիլի 2025 - 18:36 AMT
Oncodaily. ԵՊԲՀ-ն հետխորհրդային տարածքի ամենաարագ զարգացող բժշկական բուհն է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հետխորհրդային տարածքի ամենաարագ զարգացող բժշկական համալսարանն է, հայտնում է Օncodaily.com կայքը։

Այս գնահատականը տրվել է համապարփակ հետազոտության հիման վրա, որի ընթացքում ուսումնասիրվել է հետխորհրդային տարածքի բժշկական համալսարանների և բժշկական ֆակուլտետներով համալրված համալսարանների գիտական արտադրանքը, հայտնում է Արմենպրեսը։

Գնահատման չափորոշիչը եղել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում ինդեքսավորված գիտական ամսագրերում հրապարակված հոդվածների քանակը:

Արագ զարգացող բժշկական բուհերի ցանկում ԵՊԲՀ-ին հաջորդում են Լատվիայի համալսարանը, Սամարայի պետական բժշկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը և Վիլնյուսի համալսարանը։