Ապրիլի 28–ին Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև հայ սպաներ։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությանը։
Ըստ նույն աղբյուրի՝ զորավարժություններին մասնակցում են զինվորականներ 17 տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ պետություններից և Թունիսից, գրում է «Ազատությունը»։
«Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով», - ասված է վրացական կողմի հաղորդագրությունում։