Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լեո 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից:
Արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևմտյան ու արևելյան թեմերի առաջնորդները։