9 հունիսի 2009 - 23:54 AMT
«Մեծ բյուջեի» քաղաքականությունը թույլ տվեց իշխանություններին իրենց ձեռքն առնել երկրի ողջ տնտեսությունը
«Երբ 2007թ. ամռանը Հայաստանում ներդրվեց կենտրոնացված տնտեսական կառավարման համակարգը, ես կանխատեսում արեցի հաջորդ երկու տարվա տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Նոր համակարգին անցնելու միակ հիմնական նպատակը բյուջեն լցնելն էր, ինչն, ըստ իս, մեծ սխալ էր»,-հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի նախագահ Անդրանիկ Թեւանյանը :

Նրա խոսքերով, որդեգրելով «մեծ բյուջեի» քաղաքականությունը, իշխանությունները նպատակ դրեցին իրենց ձեռքն առնել երկրի ողջ տնտեսությունը: Ինչպես նշում է Թեւանյանը, անցնելով ստվերային տնտեսության դեմ պայքարին, իշխանությունները սկսեցին վերաբաշխել սեփականությունը: Այդ քաղաքականության առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները»,-ասել է նա:

Ա.Թեւանյանն ընդգծել է նաեւ, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես են բաշխվում բյուջեի միջոցները, եւ պետգնումների ամբողջական փաթեթին չեն տիրապետում նույնիսկ խորհրդարանի պատգամավորները: «Իշխանություննրը գտնում են, որ երբ նրանք իրենց ձեռքն առնեն երկրի ողջ տնտեսությունը, նրանց գրպանում կհայտնվի նաեւ քաղաքական դաշտը»,-հայտարարել է Թեւանյանը: