20 հունիսի 2009 - 14:34 AMT
Հենրիկ ՄԽիթարյանը պաշտոնապես դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ ՄԽիթարյանը պաշտոնապես դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստը: 20-ամյա կիսապաշտպանը Դոնեցկի թիմի հետ 3+2 սխեմայով պայմանագիր է կնքել:

«Երեւանյան «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը վերջին տարիների ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից է: 20-ամյա ռմբարկուն արդեն հանդես է եկել իր երկրի թե' երիտասարդական հավաքականում, եւ թե' ազգային հավաքականում: Հայաստանի ներկայիս առաջնությանը նա 11 գոլ է հարվածել` հանդիսանալով առաջնության լավագույն ռմբարկուն»,- հաղորդել է «Մետալուրգ» ՖԱ սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը ակումբային մամլո ծառայությանը տված հարցազրույցում:

Ուկրաինական ակումբը սկսել է պատրաստվել նոր ֆուտբոլային սեզոնին եւ այսօր արտասահմանյան հավաքի կմեկնի Ավստրիա: