24 հունիսի 2009 - 13:03 AMT
Բարաք Օբաման քննադատել է նախագահական ընտրություններն Իրանում
Իրանում նախագահական ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքերով, անհնար է իմանալ, թե ինչ է իրականում կատարվել Իրանի ընտրատեղամասերում հունիսի 12-ին, քանի որ միջազգային դիտորդները չեն մասնակցել ընտրություններին եւ պաշտոնական տվյալները մեծ հարցեր են առաջացնում:
Նախկինում Բ.Օբաման ծայրահեղ դժգոհություն էր հայտնել այն առնչությամբ, որ Իրանի կառավարությունը ուժ է կիրառում այն մարդկանց դեմ, որոնք համաձայն չեն նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Թեեւ ԱՄՆ նախագահը նշել է, որ մտադիր չէ միջամտել այլ պետության ներքին գործերին, Վաշինգտոնի փորձագետները գտնում են, որ այս անգամ նրա խոսքը շատ ավելի կոշտ էր, քան նախկինում»:
Մինչ օրս Օբաման առավել հավասարակշիռ դիրքորոշում էր զբաղեցնում Իրանի ընտրությունների հարցում, որի համար հանրապետական սենատորները քննադատել էին իրեն ու նախագահական վարչակազմին, հաղորդում է Associated Press-ը: