24 հունիսի 2009 - 22:51 AMT
Երեւանում անցկացվում է խմելու ջրի որակային ցուցանիշների մոնիտորինգ
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը որակի ցուցանիշներին համապատասխանության վերաբերյալ ջրի մոնիտորինգ է անցկացնում Երեւանում, ասվում է կազմակերպության տրամադրած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, մոնիտորինգի ընթացքում կանցկացվեն լաբորատոր ֆիզիկաքիմիական աշխատանքներ, ինչպես նաեւ ջրի միկրոկենսաբանական փորձաքննություն:

Այն բաժանորդները, ովքեր բողոքներ ունեն խմելու ջրի որակի առնչությամբ, կարող են զանգահարել 010 543-818 հեռախոսահամարով կամ այցելել Հանրապետության 76/1-28 հասցեում գտնվող կազմակերպության գրասենյակ: