25 հունիսի 2009 - 16:14 AMT
ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունն «անեծք է» Ֆրանսիայի համար
«ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկությունն «անեծք է» Ֆրանսիայի համար, սակայն համագործակցությունն Արեւելքի համար միանգամայն ընդունելի է»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ըստ Սարկոզիի Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի գծով խորհրդատու Բորիս Բուլոնի, եթե խոսենք Միջին Արեւելքի հեռանկարների մասին, ապա Թուրքիան գործընկեր է Ֆրանսիայի համար: «Թուրքիան եզակի դեր է կատարում տարածաշրջանում: Այն, որ Ֆրանսիան դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, չի նշանակում, թե Փարիզն ու Անկարան չեն կարող դաշնակիցներ եւ բարեկամներ լինել Եվրամիությունից դուրս»,-ասել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախագահը բազմիցս է հայտարարել, որ ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ: Վերջին անգամ նա ասել է այդ մասին անցած ամիս, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը: