29 հունիսի 2009 - 20:31 AMT
«Ժառանգությունը» պնդում է, որ իր ներկայացուցչի կողմից ԵԽԽՎ-ում արված առաջարկությունները հայամետ են
«Ինչպես արդեն գիտեք, ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ քննարկվել են քաղբանտարկյալների, փաստահավաք խումբը չեզոքացնելու, ինչպես նաեւ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի հարցերը: Նրանից հետո, երբ մոնիտորինգային հանձնաժողովը նախնական նյութ է տվել, ես ելույթ եմ ունեցել երեք առաջարկություններով»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Պոստանջյանն այսօր նույն կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Սաֆարյանի եւ «ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի հետ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Պոստանջյանի խոսքերով, նրա երեք հայամետ առաջարկությունների տակ հրաժարվել են ստորագրել Դավիթ Հարությունյանը եւ «իբր ընդդիմադիր ՀՅ «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Ես չեմ բացառում այն փաստը, որ ինձ մոտեցել են թուրք եւ ադրբեջանցի պատգամավորները եւ ստորագրել են փաստաթղթի տակ, որոնցից մեկում խոսվում է բանտերից Արցախի ազատամարտի հերոսներին ազատ արձակելու մասին»,- նշել է նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե տեքստում նշված է այն մասին, որ բանտարկյալները ղարաբաղյան պատերազմի հերոսներ են, Զարուհի Պոստանջյանը հայտարարել է. «Ով չգիտի, որ Սասուն Միքայելյանը եւ այլ բանտարկյալները մասնակցել են ազատագրական պայքարի»: