16 մայիսի 2002 - 23:22 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հայկական խորհրդարանական պատվիրակության մայիսի 15-ին նախատեսված այցը Կրասնոդարի երկրամաս չի կայացել: Երկրամասի ղեկավարությաունը խնդրել է հետաձգել այցելությունը` պատճառաբանելով ժամանակի սղությունը Ռուսաստամի նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչի կատարելիք այցի կապակցությամբ: Այցելության ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն: Սակայն, արտաքին հարաբերությունների խորհրդարանակն հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Կրասնոդարի երկրամասի վարչակազմը ընդհանրապես չի ցանկանում ընդունել հայկական պատվիրակությանը: Այդ մասին նա հայտարարել է այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանկ: Հիշեցնենք, որ այցի ընթացքում նախատեսվում էր քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է Կուբանում երկրամասի հայկական բնակչության բռնագաղթին ուղղված` տեղական վարչակարգի կողմից իրականցվող քաղաքականության կապակցությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: