9 հուլիսի 2009 - 17:17 AMT
Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: «Մենք աշխատում ենք Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստման ուղղությամբ: Հնարավոր է նաեւ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը»,-ասել է նա:
Ըստ ՌԴ նախագահի օգնականի, Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական շփումը հունիսին, ինչպես նաեւ եռակողմ հանդիպումը Մոսկվայում իր արդյունքներն է տալիս: «Այն ջանքերը, որ ձեռնարկում է Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ միջնորդ, եւ նախկինում Մոսկվայում ձեռք բերված արդյունքները պահանջարկ ունեցան: Մենք հսուվ ենք, որ նոր հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հետագա քայլերը»,-ասել է Պրիխոդկոն, հաղորդում է «ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ»-ը: