30 ապրիլի 2002 - 23:29 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ
Հայաստանն ի վիճակի է արտահանել տարեկան հարյուր միլիոնի արժողության էլեկտրաէներգիա : Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով` ներկայումս հինգ միլիոն գումարի չափով էլեկտրաէներգիա արտահանվում է Վրաստան: «Մենք արտահանման չափերն ավելացնելու աշխատանքներ ենք տանում, նախ ու առաջ, Իրանի ուղղությամբ»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ հետագայում, Իրանի տարածքով հնարավոր կլինի էլեկտրաէներգիա արտահանել Մերձարեւելյան երկրներ, որտեղ զգացվում է դրա պակասը: Մովսիսյանը գտնում է, որ արտահանման ծավալների ավելացումը թույլ կտա զգալիորեն բարելավել Հայաստանի էներգահամակարգում տիրող իրավիճակը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: