28 հուլիսի 2009 - 23:52 AMT
Բանակցություններին մասնակցելու համար ԼՂՀ-ն չափազանց կոշտ դիրքորոշում է որդեգրել
«Օգտակար կլիներ, եթե ԼՂՀ-ն հավասար հիմունքներով բանակցությունների սեղան շուրջ նստեր Ադրբեջանի հետ, սակայն դա մեծ դժվարություններ կստեղծեր կողմերի միջեւ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերման մեթոբանության առումով»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ ու ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի, բանակցություններին մասնակցելու համար ԼՂՀ-ն չափազանց կոշտ դիրքորոշում է որդեգրել, այդ պատճառով էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնապես չեն ներգրավել Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում: Նա նաեւ հավելել է, որ այսօր դա նրանց համար ձեռնատու չէ, քանի որ նման ձեւաչափում չափազանց դժվար կլինի կողմերի միջեւ որեւէ պայմանավորվածության հասնել: