10 օգոստոսի 2009 - 19:42 AMT
Լատվիայի նախագահը զգուշության կոչ է արել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքների ու սկզբունքների շրջանակներում»,- հայտնել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Նրա խոսքով, այդ հարցում չի կարելի շտապել, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում:
«Մենք պետք է ուշադիր եւ զգույշ լինենք: Մենք չենք ցանկանում, որպեսզի բանակցություններն անարդյունք ավարտվեն»,- Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսին ասել է Լատվիայի նախագահը, հաղորդում է ադրբեջանական Տրենդ գործակալությունը: