24 օգոստոսի 2009 - 12:17 AMT
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի փուլերի վաղաժամ հաղթողն է
Հայ գորսմայստեր Լեւոն Արոնյանը Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի հինգերորդ փուլում, Բորիս Գելֆանդի հետ կիսելով 2-3-րդ տեղերը, ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի ընդհանուր ստուգարքում 500 միավորով առաջին տեղը գրավեց եւ անհասանելի դարձավ մյուս շախմատիստների, մասնավորապես մրցաշարի նախկին առաջնորդ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի համար:
2-3-րդ տեղերը կիսում են Ռաջաբովն ու ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը` հավաքելով 363,33 միավոր: Ի տարբերություն Գրիշչուկի, որը մասնակցել էր բոլոր չորս պարտադիր փուլերին, Ռաջաբովի հաշվին առայժմ երեքն են:
Արոնյանը նույնպես մասնակցել է երեք փուլի: Նախորդ երկու փուլում հայ գրոսմայստերն ուժեղագույնն է եղել` հաղթանակ տանելով սկզբում Սոչիում երկորդ փուլում, այնուհետեւ Նալչիկում 4-րդ փուլում:
«Գրան Պրիի»կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր գրոսմայստեր պետք է մասնակցի վեց մրցաշարից չորսին, իսկ հաշվարկվում են երեք լավագույն ցուցանիշները:
Իսկ Արոնյանը մրցաշարում երկու հաղթանակ տարած միակ մասնակիցն է, այնուհետեւ Ջերմուկում նրա հաջող մասնակցությունը փակեց «Գրան Պրիի» հաղթողի հարցը:
ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարերը ընտրական մրցություններ են համաշխարհային առաջնության համար մղվող պայքարում: Ընդհանուրր ստուգարքում առաջին երկու տեղը գրաված մասնակիցներն իրավունք են ստանում ապագայում մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Հավակնորդների մրցաշարի հաղթողը, իր հերթին, 2011 թվականին շախմատի թագի համար կպայքարի աշխարհի գործող չեմպիոնի հետ:
ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի ընդհանուր ստուգարքը.
1. Լեւոն Արոնյան (Հայաստան)-500 միավոր
2. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-363,33 (3)
3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)- 363,33 (4)
4. Վան Յուէ (Չինաստան)- 353,33 (3)
5. Վուգար Հաշիմով (Ադրբեջան) - 328,33 (3)
6.Պետեր Լեկո (Հունգարիա) - 320 (3)
7. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)- 278,33 (3)
8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) -265 (3)
9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)- 255 (3)
10. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 240 (3)
11. Էտյեն Բակրո (Ֆրանսիա)- 240 (4)
12. Գատա Կամսկի (ԱՄՆ) - 235 (4)
13. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) -230 (3)
14. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)- 230 (4)
15. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)- 220 (3)
16. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)-200 (3)
17. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)- 190 (3):