29 օգոստոսի 2009 - 15:41 AMT
Բեյրութում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը» թեմայով միջազգային գիտաժողով
Սեպտեմբերի 3-4-ը Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը» թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի ընթացքում, որի կազմակերպիչը Հայկազյան համալսարանն ու Մերձավոր Արեւելքի հայ ազգային կոմիտեն են, կքննարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հերքման խնդիրները, Ցեղասպանության հետեւանքների վերացումը միջազգային օրենսդրության համատեքստում, հայ ժողովրդի իրավունքին առնչվող հարցեր: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ եւ փորձագետներ Հայաստանից, Կանադայից, Եգիպտոսից, Իռլանդիայից, Իբանանից, Անգլիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից եւ ԱՄՆ-ից: