29 օգոստոսի 2009 - 16:00 AMT
Հայաստանում CONTACT համակարգով փոխանցումների ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 47 տոկոսով
CONTACT դրամական փոխանցումների եւ վճարումների միջազգային համակարգով Հայաստան փոխանցումների ծավալն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աճել է 47 տոկոսով, 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ:

ԱՊՀ երկրների շրջանում CONTACT համակարգով փոխանցումների առումով երկրորդ եռամսյակում առաջատար էր Ուզբեկստանը` 63 տոկոս, նրան հաջորդում է Տաջիկստանը` 53 տոկոս, Մոլդովան` 41 տոկոս, ետ է մնում Ղրղզստանը` 20 տոկոս: Այդ համակարգով ԱՊՀ երկրներ փոխանցումների ծավալի միջին աճը երկրորդ եռամսյակում կազմել է 54 տոկոս, հաղորդում է «ՌՈՒՍԼԱՆԲԱՆԿ»-ի լրատվական ծառայությունը:

2009 թվականի առաջին եռամսյակում հանգուցային ուղղություններով համակարգի մասնաբաժինն այդ երկրներ փոխանցումների ընդհանուր ծավալում կազմել է 23 տոկոս` Ուզբեկստան, 18 տոկոս` Տաջիկստան, 17 տոկոս` Մոլդովա եւ 9 տոկոս` Ղրղզստանն ու Հայաստանը: Երկրորդ եռամսյակում ծավալների աճի միջին ցուցանիշը վկայում է CONTACT համակարգի կայուն վիճակի մասին, որպես ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումների շուկայի առաջատարներից մեկը:

Ներկայումս CONTACT քլիրինգային կենտրոնը, մասնակից բանկերի հետ համատեղ, մի շարք միջոցառումներ է անցկացնում, որոնք նպաստում են ցանցի զգալի ընդլայնմանն ու ծառայությունների որակի հետագա բարձրացմանը: Այս ամենը նպաստում է փոխանցումների ծավալների աճին եւ հետխորհրդային տարածությունում համակարգի մասնաբաժնի մեծացմանը: