18 ապրիլի 2002 - 23:42 AMT
ՍԼՈՎԵՆԻԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ
Սլովենիան համաձայն է Հայաստանի փաստարկների եւ մոտեցումների հետ ղարաբաղյան հակամարտության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը: Նա հաղորդել է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկարատեւ եւ մանրամասն զրույց է ունեցել իր հայ գործընկերոջ հետ: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Սլովենիայի կշռադատված, անաչառ քաղաքականությունը հակամարտությունների վերաբերյալ հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարության ղեկավարը նշել է, որ ի տարբերություն հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի, Հայաստանը բաց է տարածաշրջանային համագործակցության համար եւ գտնում է, որ տնտեսական կապերի ամրապնդումը կօգնի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: