18 ապրիլի 2002 - 23:37 AMT
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԳԼԵՆԴԵՅԼ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹԸ ԿՆՇՎԻ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՇԱԲԱԹ
Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի նորընտիր քաղաքապետը հայտարարել է ապրիլի 21-26-ը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ անցկացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել մի քանի միջոցառումներ: 1915 թվականի իրադարձությունների 87-րդ տարեդարձին նվիրված արարողությունը կընդգրկի ցեղասպանության մասին տեսաֆիլմերի ցուցադրում եւ գեղարվեստական ցուցահանդեսի բացում: Եզրափակիչ արարողությունը կկայանա ապրիլի 26-ին քաղաքապետարանի շենքում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: