15 սեպտեմբերի 2009 - 15:47 AMT
HSBC բանկ Հայաստանը 2010 թվականին ծրագրում է դեբիտորական քարտեր թողարկել
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ը ծրագրում է 2010 թվականին մեծ ներդրումներ կատարել դեբիտորական քարտերի ներմուծման համար: Այդ մասին նոր ծառայության շնորհանդեսի ընթացքում լրագրողներին հայտարարել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: «Գալիք տարում բանկի հիմնական ներդրումները կիրականացվեն քարտերի ոլորտում: Մենք ծրագրում ենք մեր հաճախորդներին դեբիտորական քարտեր տրամադրել», - ասել է նա:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի խոսքերով, 2010 թվականին կթողարկվի շուրջ 20 000 դեբիտորական քարտ:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկը Երեւանում ունի 9 մասնաճյուղ եւ գրասենյակ, ինչպես նաեւ 46 բանկոմատ: