15 սեպտեմբերի 2009 - 17:51 AMT
Հայաստանի ԱԳ նախկին նախարարը քաղաքական խորհրդակցությունների «օգտավետության» հույս ունի
Եթե քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպմանը հաջողվի փոփոխությունների հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում, ապա այդ հանդիպումը կարելի է օգտակար անվանել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Սեպտեմբերի 17-ին քաղաքական խորհրդակցություն կկայանա հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ: Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի նախագահը երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ կքննարկի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը: Սա նման ձեւաչափում Սերժ Սարգսյանի հաշվով արդեն երրորդ հանդիպումն է: Ավելի վաղ կայացած խորհրդակցությունների թեման Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերն էին: