24 սեպտեմբերի 2009 - 01:03 AMT
Հայաստանի ոսկու լավագույն խանութները յուրաքանչյուր ամիս ներմուծում են միջիը 500գր ոսկի
Հայաստանի ոսկու լավագույն խանութները յուրաքանչյուր ամիս ներմուծում են միջինը 500գր ոսկի. ծավալներ, որոնք տրամաբանական ընկալմանը չեն ենթարկվում: Այս մասին վկայում են այն ստուգումների արդյունքները, որոնք անց են կացվել Վերահսկիչ պալատի կողմից: Այդ ստուգումների արդյունքներն այսօր ներկայացվել են
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից: Հայաստանի գլխավոր վերահսկիչն ասաց, որ չնայած այն բանին, որ այս խնդրի լուծումը ամբողջությամբ գտնվում է Պետական Եկամուտների Կոմիտեի լիազորությունների ներքո, այդուամենայնիվ, Վերահսկիչ պալատն իր վրա է վերցրել այդ ոլորտում
ստուգումների անցկացման պատասխանատվությունը` օրենքով սահմանված կարգով:

Այս առումով նա հայտնեց, որ նախնական հետազոտությունների համաձայն 2007թ-ի ներմուծման ցուցանիշը «Պրիմա Գոլդ» ընկերության համար կազմել է ամսական միջինը 200գր ոսկի, իսկ 2008թ-ին` 542գր: «Ջիանի» ընկերության համար 2007թ-ին 17գր, իսկ 2008թին` 0գր: «Մերկուրի» ընկերության համար 2007թ-ին 525գր, իսկ 2008թ-ին` 433գր: Ներկայացնելով այս տվյալները` Զաքարյանը հրաժարվեց մեկնաբանել դրանք, բայց հավելեց, որ «լավ հայկական հարսանիքի համար կարելի է վաճառել մի քանի կգ ոսկի»: «Այսպես չի կարող այլեւս շարունակվել, սա վեր է տրամաբանական ցանկացած ընկալումից», - ասաց նա: