5 հոկտեմբերի 2009 - 15:14 AMT
Ջերմուկում քննարկում են «Գինու ուղու» ստեղծման հարցերը
Եվրախորհրդի Կի-ի նախաձեռնության ծրագրի առաջատար ծրագրերից մեկի` Գինու, մշակույթի ու զբոսաշրջության փոխանակումների ծրագրի շրջանակում Ջերմուկում տեղի կունենա փորձագետների հանդիպում, որտեղ քննության կառնվեն կատարված աշխատանքները, կվերանայեն գործունեության ուղղվածությունները - կսահմանվեն առաջիկա կար-որ քայլերը:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Վայոց Ձորի Զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանը` «Օլիմպիա» առողջարանական կենտրոնում քննարկվում են «Գինու ուղու» ստեղծման հարցերը` Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Նա ավելացրել է, որ քննարկումներին մասնակցում են 10 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, եւ հանդիպմանը կամփոփվեն նախնական Ծրագրի արդյունքները`փորձի փոխանակաում գինեգործության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում : Այդ ծրագիրը մեկնարկել է 2006 թ-ին` Կիեւի նախաձեռնությամբ:

Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վայքի «Աշխատանք - հայրենիք» ՀԿ-ի, Վայոց Ձոր մարզի Զբոսաշրջության զարգացման կենտրոնի, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մասնավոր մրցունակ հատված» Հայաստանում (CAPS) ծրագրի - ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցությամբ գործող Ագրոբիզնեսի - գյուղի զարգացման կենտրոնի (CARD), Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանի աջակցությամբ: