11 հոկտեմբերի 2009 - 02:44 AMT
Սփյուռքը դադարելու է ֆինանսավորել Հայաստանին
Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին մեծ վնաս հասցրեց: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Շվեդիայի Հայկական ասոցացիաների միության նախագահ Վահագ Ավետյանը: Նրա խոսքով, Արձանագրությունների ստորագրումից հետո առաջին քայլը, որ կձեռնարկի Սփյուռքը, կդադարեցնի Հայաստանի ֆինանսավորումը:

Մեկնաբանելով Արձանագրությունների ստորագրման գործընթացի ձգձգումը` Ավետյանն ասել է, որ դա Սփյուռքին հույս տվեց, որ հայկական կողմը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել է հրաժարվել նման ճանապարհով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից:

«Դեռեւս սպասվում է Արձանագրությունների վավերացումը երկրների խորհրդարանների կողմից, եւ ես կարող եմ ասել, որ դա Հայաստանին ոչ մի լավ բանի չի հանգեցնելու»,- նշել է Վահագ Ավետյանը: