12 հոկտեմբերի 2009 - 16:43 AMT
Ալիեւի հայտարարությունը ԼՂՀ-ի մերձակա տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին չունի ոչ մի կապ իրականության հետ
«Ես չգիտեմ, թե ում հետ է Ադրբեջանի նախագահը համաձայնեցրել ԼՂՀ-ի մերձակա տարածքները հանձնելու մասին, քանի, որ մենք նրա հետ երբեք չենք քննարկել այդ հարցը», - հայտարարել է լրագրողներին հոկտեմբերի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահի հետ նրանք քննարկել են միայն ԼՂՀ-ի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցը: Նա նաեւ ավելացրել է, որ, եթե Ալիեւը դժգոհ է դրանից, «ապա ես ոչնչով չեմ կարող օգնել նրան»:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վերջին 5-6 տարիներում համաձայնեցված էին շատ կարեւոր հարցեր: «Առաջին հերթին այն, որ հայկական ուժերը պետք է անվերապահորեն դուրս բերվեն գրավյալ տարածքներից, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում», - ասել է նա: