12 հոկտեմբերի 2009 - 20:01 AMT
Մեդվեդեւը եւ Սարգսյանը քննարկեցին հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները
Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը քննարկեցին առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խնդիրները, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, նաեւ էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հեռանկարները:
Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԱԱՀՈՒ) գործունեության հարցերը, ներառյալ ԱԱՀՈւ-ի գործունեությունը, այդ թվում նաեւ Ղազախստանում կայացած «Համագործակցություն` 2009» ԱԱՀՈՒ-ի զորավարժությունների առումով:
Համաշխարհային ճգնաժամային երեւույթներին դիմակայելու եւ նորարարական առաջադիմությանը աջակցելու համար, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը քննարկեցին հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները, նաեւ մտքեր փոխանակվեցին ԵվրԱսՏՀ-ի երկխոսության վերաբերյալ: