19 մարտի 2002 - 23:17 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Չնայած Մեծ Բրիտանիան չի հանդիսանում ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի Մինսկի խմբի անդամ, սակայն մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ղարաբաղյան կարգավորմանն այն դեպքում, եթե մեզ դիմի հակամարտության կողմերից որեւէ մեկը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը: Նրա խոսքերով` պաշտոնական Լոնդոնը տարածաշրջանի վերաբերյալ միշտ առաջնորդվել է այդ դիրքորոշմամբ, եւ բրտանական կողմին միշտ հետաքրքրել է Հարավային Կովկասը: Դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել կարգավոմանը «ցանկացած ձեւով, որը կընտրեն հակամարտող կողմերը»: Միեւնույն ժամանակ Թիմոթի Ջոնսն ավելացրել է, որ Լոնդոնը ոչ մի դեպքում չի ձգտում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Հակամարտության կարգավորումը գտնվում է դեմակայող կողմերի ձեռքում, իսկ միջնորդները կարող են միայն աջակցել կարգավորմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: