14 նոյեմբերի 2009 - 13:07 AMT
Վրաստանը կարող է բացել Վերին Լարսի սահմանային անցակետը
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որը տեղի կունենա այսօր Միխաիլ Սահակաշվիլիի նստավայրում, կքննարկվի Վերին Լարսի սահմանային անցակետի հնարավոր բացման հարցը: Այդ հարցի վերաբերյալ զեկույցով ԱԽ-ում կարող է հանդես գալ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:

Նիստին կմասնակցեն նաեւ կառավարության անդամներ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ որոշ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, գրում է «Գրուզիա սեգոդնյա»-ն: