14 նոյեմբերի 2009 - 15:58 AMT
Երեւանում տեղի կունենա Տրանսկովկասյան «Հավասար իրավունքներից հավասար հնարավորություններ» խորագրով կոնֆերանսը
Նոյեմբերի 25-ին Երեւանում տեղի կունենա Տրանսկովկասյան «Հավասար իրավունքներից հավասար հնարավորություններ» խորագրով կոնֆերանսը: Այն կազմակերպել է Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը:

Երկրորդ անգամ անցկացվող կոնֆերանսի նպատակն է ցույց տալ Կովկասյան տարածաշրջանումհաշմանդամների համարհասարակական կառույցների եւ տրանսպորտի հավասար հնարավորությունների ընձեռման կարեւորությունը:

ԿոնֆերանսիքննարկմանթեմանԿովկասյան տարածաշրջանումհաշմանդամների համար հասարակական կառույցների եւ տրանսպորտի մատչելիության հիմնախնդիրն է: Յուրաքանչյուր մասնակից հանդես կգա իր իսկ պետությունում նշված խնդրի վերաբերյալ զեկույցով:

Կոնֆերանսին կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի եւ Թուրքիայի հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, հաշմանդամներ, ՀՀ Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի, ՀՀ Քաղաքաշինության, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունների աշխատակիցներ, ԶԼՄ-ների, նշված պետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերից ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ եւ այլ պատվարժան հյուրեր: