30 նոյեմբերի 2009 - 13:41 AMT
Այսօր Աթենքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Այսօր Աթենքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարները շարունակում են քննարկել Մադրիդյան սկզբունքները:
Ինչ վերաբերվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, ապա ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ՀՀ ԱԳՆ-ն մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, այդպիսի հանդիպում չի նախատեսված արձանագրությամբ:

ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը անց է կացվում ԵԱՀԿ ԱԳՆԽ ամենամյա գագաթնաժողովի շրջանակներում: