30 նոյեմբերի 2009 - 15:18 AMT
Նոյեմբերի 29-ին դանակահարության արդյունքում Երեւանում 13-ամյա տղա է մահացել
Նոյեմբերի 29-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժանմունքը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ կենտրոնական փողոցներից մեկում գտնվող բնակարանումդանակի բազմաթիվ վերքերով երեխա է հայտնաբերվել:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից նույն օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նույն օրը 15.00-17.10 ընկած ժամանակահատվածում չպարզված հանգամանքներում, անհայտ անձը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել Սոս Մելքոնյանին, որը, գիտակցության չգալով, վախճանվել է հիվանդանոց տեղափոխելիս:
Պատահարի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: Ընթանում է նախաքննություն: