30 նոյեմբերի 2009 - 16:13 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հայտարարություն է ուղարկել ԵԱՀԿ-ին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկելԼՂՀ Ազգային ժողովի` նոյեմբերի 25-ին ընդունած հայտարարության տեքստը` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:
Համապատասխան նամակ է ուղարկվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեուին, իսկ պատճենը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:
ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ: