30 նոյեմբերի 2009 - 18:31 AMT
2009 թ. նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում գներն աճել են 1.2 %-ով
2009 թ. նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում նկատվել է գնաճի միտում, որն արձանագրվել էր նախորդ երկու ամիսների ընթացքում: Դրա արդյունքում ընդհանուր գնաճը կազմել է 2.4 %: Միեւնույն ժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, հոկտեմբերի համեմատ նոյեմբերին գները բարձրացել են 1.2%-ով:
Օպերատիվ տվյալների համաձայն, դա հիմնականում պայմանավորված է որոշ ապրանքների գների սեզոնային փոփոխություններով:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները 2009 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4 %-ով, ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 %-ով: