3 դեկտեմբերի 2009 - 17:17 AMT
Հունաստանը մտադիր է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը
Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար ԷդվարդՆալբանդյանը հանդիպեց Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ:Նախարար ՆալբանդյանըՀունաստանի վարչապետին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Հունաստանի վարչապետն ասաց, որ հայ-հունական բարեկամությունը դարավոր արմատներ ու ավանադույթներ ունի եւ Հունաստանի իշխանությունները ցանկանում են գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության առավել խորացման ուղղությամբ:

Վարչապետ Պապանդրեունեւ նախարարՆալբանդյանը քննարկեցին Հայաստանիեւ Հունաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, բարձր գնահատեցին հաստատված քաղաքական երկխոսությունը եւ անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Զրուցակիցները մտքերփոխանակեցինԵԱՀԿ օրակարգային հարցերի, Հայաստան Եվրոպական Միություն համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: