15 դեկտեմբերի 2009 - 15:47 AMT
Իրանի հիմնախնդրով զբաղվող «վեցնյակի» նիստը հետաձգվել է
Դեկտեմբերի 22-ին Բրյուսելում նշանակված Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող «վեցնյակի» ներկայացուցիչների նստաշրջանը հետաձգվել է չինական կողմի խնդանքով, ֆրանսիական ԶԼՄ-երին հղում անելով` երեքշաբթի օրը հաղորդել է Իրանի IRNA լրատվական գործակալությունը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, արեւմտյան դիվանագիտական շրջանակներից մի աղբյուր տեղեկացրել է, որ չինական կողմում առաջացած խնդիրների պատճառով նիստը հետաձգվել է, ընդ որում, կողմերը ծրագրել են անցկացնել հեռախոսային համաժողով` Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ իրավիճակը քննարկելու համար:

Բրյուսելում տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ «վեցնյակն» իր հիասթափությունն է հայտնել, որ Իրանը մերժել էր իր ուրանն արտասահմանում հարստացնելու ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը:
«Վեցնյակի» երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան: