15 դեկտեմբերի 2009 - 16:22 AMT
Ադրբեջանը շարունակում է Euronews-ի դեմ տեղեկատվական պատերազմը
Ադրբեջանում «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Լեռնային Ղարաբաղի մասին Euronews-ի տեսանյութի, որում նյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող է անվանել, ցուցադրության հետ կապված բողոքի ցույցերն ընդլայնվում են: Բողոքներին միացել է նաեւ Ադրբեջանի Տպագրության խորհուրդը:

Ադրբեջանի ու Euronews-ի միջեւ սկանդալին պիկանտություն է հաղորդում այն փաստը, որ Ադրբեջանը երկար ժամանակ օգտվել է ալիքի ծառայություններից դեպի իր երկիր տուրիստական ճանապարհորդությունների եվրոպական գովազդի համար: Եվրոպայում երկիրը սեփական տեղեկատվական գործիքներ չունի, հաղորդում է abc.az-ը: