16 դեկտեմբերի 2009 - 15:54 AMT
Ստեփան Դեմիրճյան. Մադրիդյան սկզբունքները չի կարելի հայկական կողմի համար ձեռքբերում համարել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մադրիդյան սկզբունքները չի կարելի առաջընթաց համարել, քանի որ այդ փաստաթղթում լուծվում են գրեթե բոլոր հարցերը, իսկ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն հետաձգվում է անորոշ ժամանակով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Դեմիրճյանի խոսքով, 2010-ին միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեռքբերման հարցում կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, ինչին Երեւանը պետք է պատրաստ լինի: «Դա հասկանալի է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից, որոնք բանակցությունների ներկայիս փուլը գնահատում են որպես առաջընթաց եւ նշում, որ 2010-ին կարելի է հասնել հակամարտության լուծմանը»,- նկատեց ՀԺԿ առաջնորդը: