13 հունվարի 2010 - 12:54 AMT
Հունվարի 21-22-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը կայցելի Մոսկվա


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մտադիր է այցելել Մոսկվա հունվարի 21-22-ին: Այդ մասին հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի պետ, Վոլոկոլամսկի արքեպիսկոպոս Իլարիոնը:

Իր հերթին Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպը (Ռյաբիխ) տեղեկացրել է, որ մարտին նախատեսվում է Մոսկվայի Պատրիարք եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Երեւան: Հայաստանի մայրաքաղաքում նա կհանդիպի ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի, այլ նաեւ պետության առաջին դեմքերի հետ: «Դա կլինի պատրիարք Կիրիլի առաջին այցը Հայոց եկեղեցի»,-ընդգծել է հայր Ֆիլիպը, հաղորդում է mospat.ru-ն: