8 դեկտեմբերի 2001 - 20:51 AMT
ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՍՆԱԿԸ
Երեքշաբթի պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին: Նախատեսվում է Նինո Բուրջանաձեի ելույթը Ազգային ժողովի նիստում: Հյուրերը կայցելեն Սուրբ Էջմիածին,որտեղ կհանդիպեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Վրաց խորհրդարանականները կայցելեն Փարաջանովի թանգարան եւ ծաղկեպսակ կդնեն հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: