ԱՊՀ երկրների թվում սղաճի ցուցանիշը Հայաստանում միշտ ցածր է եղել, իսկ 2010թ. ավարտին սղաճը Հայաստանում տարեկան կտրվածքով կվերադառնա 4 տոկոսի (1,5 տոկոսի տատանումով) մակարդակին, ինչն ամրագրված է բյուջեում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է ասել Հայաստանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Չնայած նրան, որ, երկու ամիսների արդյունքում սղաճի 2 տոկոս աճ է գրանցվել, 12 ամիսների արդյունքում այդ ցուցանիշը կազմել է 8,8 տոկոս, իսկ 2010թ. ավարտին այն կվերադառնա պետբյուջեով նախատեսված մակարդակին»,-ասել է նա:
Այս համատեքստում Գագիկ Մինասյանը նշել է, որ երկրի կառավարությունը հստակ մշակված մեխանիզմներ ունի սղաճի դեմ պայքարում, մասնավորապես, առաջիկայում հանդես կգա բնակչության անապահով շերտերի սոցիալական ճնշման մեղմացման նախաձեռնությամբ, ինչը կապված է գազի ակնկալվող գնաճի հետ: