23 մարտի 2010 - 14:53 AMT
Դավիթ Նալբանդյանն աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 161-րդ տեղը
Մարտի 22-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ԹՄԱ) հրատարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների նոր վարկանիշը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 300 միավորով զբաղեցնում է 161-րդ տեղը: Փետրվարի վարկանիշի համեմատ 2 հորիզոնականով զիջել է դիրքերը:

Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, առաջին տեղում է Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), երկրորդում` Նովակ Ջոկովիչը (Սերբիա): Իսպանացի Ռաֆայել Նադալը չորրորդն է, Էնդի Մարրեյը` երրորդը: