27 մարտի 2010 - 13:04 AMT
Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open գերմրցաշարում հանդիպելու է Ռաֆայել Նադալի հետ
Մայամիում ընթացող Sony Ericsson Open-2010-ի երրորդ փուլում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպելու է իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Նալբանդյանը վերջերս է վերադարձել մեծ թենիս ծանր վնասվածքից հետո եւ «wild card» է ստացել Sony Ericsson Open-ի կազմակերպիչների կողմից:

Նալբանդյանը երկրորդ շրջանի խաղում 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության է մատնել Վիկտոր Տրոիցկուն:

Նադալը նույնպես հաջողությամբ է մեկնարկել մրցաշարը, նա մարտի 26-ին երկրորդ շրջանի խաղում երկու սեթերում 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել ամերիկացի Թեյլոր Դենտի նկատմամբ:

Նալբանդյանը եւ Նադալը երեք անգամ խաղացել են իրար հետ, եւ առայժմ առաջատարը Նալբանդյանն է: